Բրիտանացի գիտնականների հերթական ուսումնասիրությամբ պարզվել է գրասենյակներում աշխատանքի համար ամենաարդյունավետ վայրը։ Բացի այդ, հաշվի է առնվել այն հանգամանքը, թե հատկապես որտեղ է գրասենյակի աշխատակիցն իրեն ավելի հարմարավետ զգում։
Հետազոտությունը ցույց է տվել, որ պատուհանի մոտ նստող աշխատակիցների համար օրն ավելի արդյունավետ և ուրախ է անցնում, քան նրանց համար, ովքեր կենտրոնում են։ Գիտնականների կարծիքով՝ առաջին խումբը գրասենյակում տեղի ունեցող զարգացումներին ավելի արագ է արձագանքում, իսկ նրանց աշխատանքի արդյունավետությունը՝ երկու անգամ ավելի բարձր է։
Գիտնականները նշում են նաեւ, որ ցերեկային լույսն ավելի լավ է, քան լամպերի լուսավորությունը, քանի որ արևի լույսը թույլ է տալիս ճիշտ կարգավորել կյանքի ռիթմը և ավելի քիչ քնկոտ լինել, այն լավացնում է մտածողությունը ՝ ավելացնելով աշխատունակությունը։