տուն Քաղաքական Միջազգային Գիտնականները չեն շարժել «ահեղ դատաստանի օրվա» ժամացույցի սլաքները

Գիտնականները չեն շարժել «ահեղ դատաստանի օրվա» ժամացույցի սլաքները

112
0

2311641

Անցած տարվա ընթացքում աշխարհը միջուկային անվտանգության տեսակետից ավելի ապահով չի դարձել։ Այս մասին են վկայում «ահեղ դատաստանի օրվա» սլաքները, որոնք ցույց են տալիս ժամը 23։55, ինչը նշանակում է, որ մինչև աշխարհի վերջ մնացել է 5 րոպե։

Տեղեկացնենք, որ ժամացույցը ստեղծվել է 1947 թվականին Չիկագոյի համալսարանի մի խումբ գիտնականների կողմից, ովքեր ատոմային զենք ստեղծելուց հետո հայտարարեցին, որ միանում են պացիֆիստական շարժմանը։

Երեքշաբթի օրը գիտնականները հայտարարել են միջուկային անվտանգության մասին իրենց ամենամյա զեկույցը։ Այն յուրօրինակ ուղերձ է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի անդամներին։ Զեկույցում ասվում է, որ անցած տարի աշխարհն այս առումով ավելի անվտանգ չի դարձել, ինչի պատճառով րոպեն ցույց տվող սլաքը չի շարժվել։  Ընդհանուր առմամբ, այս ժամացույցի սլաքները շարժվել են 20 անգամ։ Աշխարհը միջուկային աղետին ամենամոտը եղել է 1953 թվականին՝ Կարիբյան ճգնաժամի ժամանակ։ Այդ տարի ժամը ցույց է տվել 23։58։ Այդ վտանգից աշխարհն ամենահեռուն գտնվել է 1991 թվականին՝ 17 րոպե։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here