Ամերիկացի մասնագետները եկել են այն եզրակացության, որ առողջ ապրելակերպ վարելու կամ ուղղակի դիետա պահելու համար երկուշաբթին լավագույն մեկնարկային օրն է:
Փենսիլվանիայի համալսարանի գիտնականների խոսքերով՝ հենց երկուշաբթի օրերին են մարդիկ պատրաստ լինում նոր կյանք սկսել: Այս մասին հաղորդում է Myjane ամսագիրը: Այդ օրն են մարդիկ որոշում հրաժարվել վնասակար սննդից, զբաղվել մարմնամարզությամբ ևն:
Քանի որ այս հարցում շատ կարևոր նշանակություն ունի տրամադրվածությունը, շահագրգռվածությունն ու վճռականությունը, հենց այդ օրվանից պիտի սկսել լուրջ փոփոխությունները: Այդ դեպքում հաջողության հասնելու հավանականությունը բավական բարձր է:
Նույն կերպ մարդիկ նոր կյանք են սկսում նոր ամսվա և նոր տարվա սկզբներին: Պրոֆեսոր Ջեյսոն Ռիյսը դա անվանել է «թարմ սկզբի էֆեկտ»: Այն ավելացնում է հաջողության հավանականությունը 33%-ով: