Գիտնականները հայտնաբերել են 375 միլիոն տարի առաջ գոյություն ունեցած Tiktaalik roseae ձկնատեսակի նոր մնացորդներ: Նոր գտածոն հնարավորություն է տալիս պատկերացնում կազմելու ստորին վերջույթների զարգացման մասին:
Նոր հայտնագործությունը կարևոր է նրանով, որ մերժում է նախկինում տարածված կարծիքն այն մասին, թե կենդանիների մոտ վերջույթները զարգացել են ցամաք դուրս գալուց հետո: Այսպես, կարելի է փաստել, որ այդ գործընթացը սկսվել էր նույնիսկ ձկների մոտ:
Նշենք, որ Tiktaalik roseae-ի մնացորդներն առաջին անգամ հայտնաբերվել են 2004-ին: Այս տեսակը ձկների և ցամաքային էակների միջև անցումային օղակ է համարվում: