տուն Քաղաքական Միջազգային Գիտնականները հայտնաբերել են, թե որտեղից է առաջացել Կարմիր գլխարկը

Գիտնականները հայտնաբերել են, թե որտեղից է առաջացել Կարմիր գլխարկը

829
0

url

Մի խումբ բրիտանական գիտնականներ պարզել են, թե որտեղից է առաջացել Կարմիր գլխարկ հեքիաթային կերպարը, որն այդքան սիրելի է երեխաների կողմից։ Այս մասին հաղորդում է PLoS One-ը։

Տարիների ըթնացքում կարծիք կար, որ եվրոպական ամենահին հեքիաթներից մեկը՝ «Գայլն ու երեխաները», որում գայլը ձևանալով այծ՝ ուտում է ուլիկներին, և «Կարմիր գլխարկը», որում գայլն ուտում է փոքրիկ աղջկան՝ տատիկ ձևանալով, նույն ծագումն ունեն։ Սակայն բրիտանացի գիտնականները պարզել են, որ «Գայլն ու երեխաներ» հեքիաթն առաջացել է մեր թվարկության առաջին դարում, իսկ «Կարմիր գլխարկը»՝ հազար տարի հետո։

Այսպիսի եզրակացության նրանք եկել են՝ ուսումնասիրելով նմանատիպ 58 հեքիաթների սյուժեներ։ Անցկացնելով հերոսների բնավորության, նրանց ճակատագրերի մանրամասն ուսումնասիրություն՝ գիտնականները հաստատել են, որ աֆրիկյան հեքիաթներն առաջացել են հենց «Գայլից ու երեխաներից», այլ ոչ թե «Կարմիր գլխարկից», թեպետ ժամանակի ընթացքում նրանք որոշակիորեն ներառել են «Կարմիր գլխարկի» որոշ շերտեր։
Սա թույլ է տվել եզրակացնել, որ «Կարմիր գլխարկը» նույնպես առաջացել է «Գայլից և երեխաներից»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here