ԱՄՆ, Ռուսաստանի և Ավստրալիայի գիտնականները հայտնաբերել են նոր աստղ, որն առաջացել է այն նույն տեսակի ամպից, ինչից առաջացել է նաև Արևը։ Գիտնականների հոդվածը հրապարակվել է Phys.org կայքում։
HD 162826 աստղը գտնվում է Հերկուլեսի համաստեղության մեջ, այն Արևից 110 լուսային տարվա հեռավորության վրա է և մեծ է արեգակից 15 տոկոսով։ Այն տեսանելի չէ մարոդւ աչքի համար, սակայն հեռադիտակով հնարավոր է տեսնել Վեգա աստղի մոտ։ Գիտնականները չեն բացառել, որ HD 162826 աստղի շուրջ հնարավոր է լինեն արբանյակ աստղեր, որոնք նման են արեգակնային համակարգի մոլորակներին։
Գիտնականները հույս ունեն, որ այս հետազոտութոյւնը թույլ կտա պարզելու արեգակնային համակարգերի առաջացման մեխանիզմները։