տուն Քաղաքական Միջազգային Գիտնականները կարողացել են վերծանել դելֆինների լեզուն

Գիտնականները կարողացել են վերծանել դելֆինների լեզուն

188
0

rsz_752568

Ջորջիայի տեխնիկական համալսարանի գիտաշխատողներին հաջողվել է այն, ինչ մասնագետներին չէր հաջողվում 1960թ.-ից ի վեր՝ վերծանել դելֆինների լեզուն: Այս մասին հաղորդում է Mignews-ը:

Ինչպես հայտնի է դարձել՝ նրանք գտել են դելֆինների լեզուն վերծանելու համար անհրաժեշտ բանալին: Նման հաջողության գիտնականները հասել են գերձայնային ընկալիչի և հիդրոֆոնի կատարելագործված տարբերակներից մեկի օգտագործման շնորհիվ:

Մասնագետները պատմել են, որ այս հայտնագործությունը չափազանց հեռանկարային է: Նրանք արդեն կարողացել են պարզել, որ երբ դելֆինները լողում են ջրիմուռների կողքով, նրանցից մեկն արձակում է մի ձայն որ վերծանվում է իբրև Sargassum, ինչը ջրիմուռների տեսակի անվանում է:

Եվ, չնայած այն հանգամանքին, որ ուսումնասիրություններն այս ուղղությամբ միայն նոր են սկսվում, հնարավոր է, որ շուտով մենք կարողանանք խոսել դելֆինների հետ: