Նոր տեխնոլոգիաների միջոցով գիտնականները կարողանում են պարզել, թե ԴՆԹ-ի որ հատվածն է երեխան ժառանգել այս կամ այն ծնողից։ Այս մասին ասվում է Nature Biotechnolgy ամսագրում։
«Այս տեխնիկան թույլ կտա բժիշկներին ավելի հստակ որոշել հիվանդների՝ այս կամ այն հիվանդության հանդեպ անհատական հակումները։ Այն կարող է հեղափոխություն իրականացնել անհատականացված բժշկության մեջ», — ասել է Կալիֆոռնիայի համալսարանի գիտնական Բիգ Ռենը։ Մինչև հիմա գոյություն ունեցող հնարավորությունները թույլ չէին տալիս պարզելու, թե գեների որ օրինակն է երեխան վերցրել հորից, որը՝ մորից։