Եվրոպայում մի խումբ գիտնականներ բացառիկ հայտնագործություն են կատարել՝ ստեղծելով բուսական միս: Դրա համը շատ նման է մսի համին, բայց այն ամբողջովին պատրաստված է բանջարեղենից:
Մսի բուսական այս տարբերակը պատրաստվել է ավստրիացի գիտնականների և սննդի արդյունաբերությամբ զբաղվող 11 կազմակերպությունների համագործակցությամբ:
LifeMeat ծրագրի կազմակերպիչներից Ֆլորիան Ուայլդը հայտնել է, որ այս սննդատեսակի պատրաստումը և օգտագործումը էկոլոգիական ոչ մի վնաս չի պարունակում: Այն ունի բուսական ծագում, իսկ մոտ ապագայում դրա արտադրությունը նախատեսվում է ընդլայնել: Բուսական միսը կունենա ցածր գին և ավելի երկար պահպանման ժամկետ, քան սովորական միսը: Այն նախատեսված է ոչ միային բուսակերների, այլ նաև ալերգիաներից տառապողների համար: