Լոնդոնի համալսարանի եւ Ռեդինգի համալսարանի բրիտանացի հետազոտողները բացատրել են, թե ինչու են կորոնավիրուսով վարակման ժամանակ մարդիկ կորցնում հոտառությունը: Ինչպես գրում է Lenta.ru-ն, գիտնականները երկար ժամանակ չէին կարող որոշել պատճառը։
Ավելի վաղ համարվում էր, որ կորոնավիրուսը ոչնչացնում է հոտառության նեյրոնները մարդու օրգանիզմում։ Սակայն պարզվել է, որ, ըստ էության, վիրուսը հիմնականում ազդում է այդ նեյրոններին աջակցող բջիջների վրա։ Հենց օրգանիզմի հետագա իմունային պատասխանն է առաջացնում վարակված տարածքի այտուցն ու բորբոքումը, ինչը հանգեցնում է հոտառության կորստին։
Մասնագետներն ընդգծում են, որ մեծամասամբ համի զգացողությունն ու հոտն ինքնուրույն են վերադառնում այն բանից հետո, երբ օրգանիզմը հաղթում է կորոնավիրուսին, բայց երբեմն վերականգնումը շատ դանդաղ է ընթանում: