Գիտնականները պարզել են այն երազների գաղտնիքը, որոնք նրանք անվանում են գիտակցված երազներ։ Սովորական երազից դրանք տարբերվում են նրանով, որ քնած մարդը գիտակցում է, որ ինքը քնած է և երբեմն կարողանում է միջամտել քնի սյուժեին և կառավարել այն։
Գիտնականները կարծում են, որ գիտակցված քնի ժամանակ մարդն ունի երկրորդ մակարդակի գիտակցություն, ինչը ներառում է անցյալի մասին հիշողություն և ապագայի պլանավորման հնարավորություն։ Սովորական քնի ժամանակ դրանք չեն գործում։ Նեյրոֆիզիոլոգները գիտակցված քունը կապել են գամմա-դիապազոնում ուղեղի էլեկտրական ակտիվության հետ (25-40 հերց հաճախականությամբ)։
Ճակատային և քունքային հատվածում ուղեղի խթնման միջոցով գիտնականներին հաջողվել է առողջ մարդկանց մոտ հարուցել գիտակցված երազներ, որոնց ժամանակ քնած մարդը կառավարել է դրանք։