Բեռլինի տեխնիկական համալսարանի Հին աշխարհի պատմության մասնագետ Վերներ Դալհայմը բացատրել է Հիսուս Քրիստոսի արտաքինի հետ կապված որոշ պատմություններ։
Նա նշել է, որ Հիսուս Քրիստոսը միայն 4-5 դարերից է սկսել պատկերվել երկար մազերով և մորուքով։ Մինչ այդ ոչ մի տեղ նման նկարագրություն չկար։ Ավելին, 1-2 դարերում կարծում էին, թե Հիսուսը եղել է հաշմանդամ, այդ է եղել պատճառը, որ նա պաշտպանել է ֆիզիկական արատներ ունեցողներին։ Սակայն այս վարկածը հետագա դարերի ընթացքում հերքվել է և մատուցվել որպես մարդկային երևակայության արդյունք, քանի որ Քրիստոսի արտաքինի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։