տուն Հասարակություն «Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» խորագրով աշխատաժողով

«Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» խորագրով աշխատաժողով

207
0

2019 թ. հոկտեմբերի 17–18-ին ՀՀ ԳԱԱ կլոր դահլիճում (Մարշալ Բաղրամյան պող. 24, 2-րդ հարկ)  տեղի կունենա «Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» խորագրով աշխատաժողովը, որի ընթացքում զեկուցումներով հանդես կգան Եվրամիության անդամ երկրներից ժամանած փորձագետներ և ոլորտի մասնագետներ, այդ թվում՝

-ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական քարտուղար Ատոմ Մխիթարյանը,

-Ռումինիայի դիպլոմների ճանաչման և համապատասխանեցման ազգային կենտրոնի տնօրեն Գիանինա Գիրազին,

-Էստոնիայի ակադեմիական փոխճանաչման տեղեկատվական կենտրոնի ղեկավար Գուննար Վահտը,

-Ռումինիայի դիպլոմների ճանաչման և համապատասխանեցման ազգային կենտրոնի գրասենյակի ղեկավար Ադրիան Իորդաչեն,

-Խորվաթիայի Գիտության և կրթության նախարարության բարձրագույն կրթության զարգացման բաժնի ղեկավար Անա Գորշիչը:

Աշխատաժողովի հիմնական նպատակն է բարձրագույն կրթության երրորդ մակարդակում ուսուցման և հետազոտական աշխատանքների կազմակերպման, շնորհվող գիտական աստիճանների փոխճանաչման ոլորտում փորձի փոխանակությունը:

Երկօրյա միջոցառումը Հայաստանում կազմակերպվում է ԵՄ կողմից՝ TAIEX ծրագրի շրջանակներում: Հրավիրված է շուրջ 80 մասնակից՝ ԳԱԱ համակարգի գիտնականներ, բուհերի դասախոսներ, վարչական աշխատողներ, բարձրագույն կրթության ու գիտության ոլորտի կառավարիչներ, մասնագիտական խորհուրդների անդամներ, երիտասարդ գիտնականներ ու ասպիրանտներ: Անգլերեն-հայերեն թարգմանությունն ապահովվում է:

Աշխատաժողովի պաշտոնական բացումը նախատեսված է հոկտեմբերի 17-ին, ժամը 10:05-ին։

Հավելյալ հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարով`

096-69-34-80 Ազա Շահազիզյան, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և զբաղվածության բաժնի պետ

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here