տուն Քաղաքական Միջազգային Գիշերը փորձ է արվել գրավել Սիմֆերոպոլի օդանավակայանը

Գիշերը փորձ է արվել գրավել Սիմֆերոպոլի օդանավակայանը

97
0

Simferopol_International_Airport

Այս գիշեր մի խումբ զինված մարդիկ փորձել են գրավել Ղրիմի Սիմֆերոպոլի օդանավակայանը։ Առանց տարբերանշանների մի քանի տասնյակ գրոհայիններ բեռնատարներով մոտեցել են օդանավակայանին։ Այս մասին հաղորդում է Interfax-ը։

Օդանավակայանի մամուլի ծառայության ղեկավար Իգոր Ստրատիլատին ասել է, որ ռուսական դրոշներով մոտավորապես 50 հոգի ներխուժել են օդանավակայան՝ մտածելով, որ այն նախորոք վերահսկում են Ուկրաինայի հատուկջոկատայինները։ Սակայն տեսնելով, որ այդպիսի բան չկա, հեռացել են։

Հաղորդվում է, որ այդ մարդիկ եղել են ճիշտ այնպիսի հանդերձանքով, ինչպիսիք կրել են նախօրեին Ղրիմի Խորհդարանի և կառավարության շենքը գրաված անձինք։