տուն Հասարակություն Իրավական Գիշերը Երևանում կրակոցներ են հնչել

Գիշերը Երևանում կրակոցներ են հնչել

579
0

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում:

Աղբյուրը հայտնում է, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժում՝ «Մայակ» թաղամասի 21/6 շենքի բակում կրակոցներ են հնչել:

Ոստիկանները նշված շենքի բակում հայտնաբերել են կրակված 2 պարկուճ և 1 գնդակ:

Այս պահին ոստիկանները պարզում են՝ արդյո՞ք կրակոցների հետևանքով տուժածներ կան, թե՞ ոչ, ինչպես նաև դեպքի հանգամանքները: