Ղրիմի խորհրդարանի և կառավարության շենքերը գրավվել են գիշերվա ընթացքում, Գերագույն Ռադայի վրա ծածանվում է Ռուսաստանի Դաշնության դրոշը։ Այս մասին Navigator կայքին հաղորդել են Ղրիմի ներքին գործերի վարչությունում։ Այս տեղեկությունը նաև հաստատում են Ղրիմի թաթարները։
Մոտավորապես ժամը 04։00-ի սահմաններում մի խումբ զինված մարդիկ Կալաշնիկով տիպի ինքնաձիգներով մուտք են գործել կառավարական և խորհրդարանական շենքեր՝ պահանջելով անվտանգության ծառայությունից՝ հանձնել զենքերը։ Այժմ Սիմֆերոպոլի ոստիկանությունում տագնապ է հայտարարված։ Ուժայինները շրջապատել են խորհրդարանի շենքը։