տուն Քաղաքական Միջազգային Գինին օգնում է սրտի խնդիր ունեցող այն մարդկանց, ովքեր զբաղվում են մարմնամարզությամբ....

Գինին օգնում է սրտի խնդիր ունեցող այն մարդկանց, ովքեր զբաղվում են մարմնամարզությամբ. Գիտնականներ

68
0

dr-PAOLA-C_cuore_

Չեխ գիտնականները պարզել են, որ գինու օգտագործումը օգնում է խուսափել սիրտ-անոթային հիվանդություններից միայն այն մարդկանց, ովքեր զբաղվում են սպորտով կամ կանոնավոր կերպով կատարում են մարմնամարզություն։ Այս մասին նրանք հաղորդել են Սրտաբանների եվրոպական ասոցիացիայի ամենամյա հավաքի ժամանակ։

1990-ականներից գիտնականները հետեւել են տղամարդկան եւ կանանց, ովքեր օգտագործել են կանոնավոր չափաբաժնով կարմիր գինի։ Մասնավորապես, նրանց հաջողվել է պարզել, որ գինին օգտակար է օգտագործել ոչ ավելի, քան շաբաթը 5 անգամ։ Տղամարդկանց օրական կարելի է օգտագործել ոչ ավելի քան 0,3լ, իսկ կանանց՝ 0,2լ։

Սակայն գինու օգտագործում, որպես «լավ խոլեստերինի» հարուցիչ, արդյունավետ կլինի այն ժամանակ, երբ մարդը ամեն օր զբաղվի սպորտով կամ մարմնամարզությամբ։