Գինեսի ռեկորդների գրքի սեփականատեր, գործարար Ջիմ Փաթիսոնը դարձել է Կանադայի ամենահարուստ մարդ։ Այս մասին տեղեկացնում է Bloomberg գործակալությունը։
Այս պահին Փաթիսոնը, ով Jim Pattison Group ընկերության միակ սեփականատերն է (այն մեծությամբ երրորդ ընկերությունն է Կանադայում)։ Նրա կարողությունը գնահատվում է 9.5 մլրդ դոլար։
Նրա ընկերության կազմում կան շատ ձեռնարկություններ, այդ թվում Գինեսի ռեկորդների գիրքը։
Փաթիսոնը չի մեկնաբանել այս տեղեկութոյւնը՝ ասելով, որ ուշադրություն չի դարձնում նման հաշվարկներին։