տուն Սպորտ Գիգզը գերազանցել է Ռաուլի ցուցանիշը

Գիգզը գերազանցել է Ռաուլի ցուցանիշը

165
0

11111111111

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ռայան Գիգզը երեկ իր համար ռեկորդային հանդիպումն է անցկացրել Չեմպիոնների լիգայում։ 2-րդ տուրում՝ Դոնեցկի «Շախտյորի» հետ խաղում դուրս գալով խաղադաշտ, ուելսցին դարձել է առաջինը, ում հաջողվել է այդ մրցաշարում մասնակցել 145 հանդիպման։ Նախորդ ռեկորդային ցուցանիշը պատկանում էր իսպանացի Ռաուլ Գոնսալեսին (144 հանդիպում)։

«Ոչ ոքի համար գաղտնիք չէ․ որ նման տպավորիչ արդյունքի հասնելու համար պետք է շատ և համառորեն աշխատել։ Իմ բախտը բերել է, որ հայտնվել եմ այս մեծ ակումբում՝ լավ ֆուտբոլիստների կողքին, ինձ համար սա շատ բան է։ Եվրագավաթներում անցկացված խաղերի քանակով շրջանցել այնպիսի ֆուտբոլիստի, ինչպիսին Ռաուլն է, շատ բան արժի։ Ես ուրախ եմ իմ ձեռքբերմամբ։ Ցավում եմ, որ չհաղթեցինք, սակայն մյուս կողմից՝ ոչ-ոքին տրվեց ծանր պայքարի արդյունքում», — Գիգզի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here