Գեր երեխաների մոտ նկատվում է կորտիզոլի ավելցուկ, որը նաև անվանում են սթրեսի հորմոն։ Այս մասին հայտարարել են ամերիկացի մի խումբ գիտնականներ, որոնց հետազոտության մասին պատմող հոդվածը լույս է տեսել Journal of Clinical Endocrinology & Metabolism գիտական ամսագրում։
Նրանք հետազոտել են 20 երեխայի, ովքեր տառապում են ճարպակալմամբ, ինչպես նաև 20 երեխայի, ով ունի քաշի ավելցուկ։ Հետազոտությունը ցույց է տվել, որ կորտիզոլի բարձր տոկոսն առկա է քաշի ավելցուկ ունեցողների մոտ, մինչդեռ նիհար երեխաների մոտ այն նորմայի սահմաններում է։