Բրիտանական նախագծա-շինարարական ընկերությունն առաջարկել է ավիաընկերությունների համար օդանավի նստատեղերի նոր տեսակ ստեղծել: Այն հարմարեցված կլինի գեր մարդկանց համար: Այս մասին հայտնում է Euromag-ը:
Նոր տեսակի նստատեղերը թույլ կտան գեր մարդկանց ավելի լավ պայմաններում անցկացնել թռիչքը: Նախատեսվող նստատեղերը The Morph կկոչվեն: Դրանք հարմարավետ պայմաններ կստեղծեն գեր մարսդկանց, ինչ նաև ավելորդ քաշի խնդիր չունեցող, սակայն ավելի հարմարավետ թռիչք ցանկացողների համար: