տուն ժամանց Շոու-բիզ Գերնպատակս լինելու է հաղթանակը. Սոնա Ռուբենյան (լուսանկարներ)

Գերնպատակս լինելու է հաղթանակը. Սոնա Ռուբենյան (լուսանկարներ)

165
0

soan

 «Շատ ուրախ եմ, որ այս տարի ես եմ ներկայացնելու Հայաստանը. դա ինձ համար մեծ  պատիվ է և պատասխանատվություն, իմ առաջին մասնակցությունն է միջազգային մրցույթի, հուսով եմ`ամեն ինչ լավ կլինի. աշխատել ու աշխատում  եմ պրոֆեսիոնալ մարդկանց հետ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Յուրմալայում կայանալիք «Նոր ալիք 2014» միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնող Սոնա Ռուբենյանը: Ըստ երգչուհու` մցրույթից առաջ և հետո միշտ կարևորվում են մասնակցության տարբեր նախապայմաններ, սակայն մրցույթնի մասնակցում են հաղթելու համար. «Գերնպատակս լինելու է հաղթանակը, չնայած թեժ մրցակցություն է լինելու. կան լավ ձայներ ու ուժեղ մասնակիցներ»,- ասաց Սոնան ու ընդգծեց` կանի ամեն ինչ, որ հաղթանակը մերը լինի:

Անդրեն, որ Սոնա Ռուբենյանի երաժշտական պրոդյուսերն է, խոսելով ընտրված երգերից ու Սոնայի հնարավորություններից փաստեց, որ ընտրվել են իսկապես ուժեղ երգեր. «Շատշատ երգեր ենք ձայնագրվել և ուղարկվել, սակայն երգեր չէին ընտրվում, մենք, իհարկե, շարունակում էինք ուղարկել ուժեղ երգեր. նպատակ էր դրված անպայման ներկայացնել ուժեղ երգեր, որոնք հնարավորություն կտան Սոնային լիարժեք ներկայացնելու իր պոտենցիալը»,- ասաց Անդրեն:

«Մցրույթի առաջին օրը ներկայացվելու է միջազգային հիթ` Մայլի Սայրուսի  «Wrecking Ball», երկրորդ օրը Սոնան ներկայանալու է Մհեր Մեսրոպյանի հետ դուետով. կերգեն Արմեն Սմբատյանի «Հայաստան» երգը, հեղինակային երգի օրվա համար հատուկ երգեր էր գրվել, ուղարկել ենք շուրջ 5 երգ, սակայն ընտրվեց բոլորիս հայտնի Ազատ Հակոբյանի և Մանե Հակոբյանի «Կարոտ» երգը:

Araratnews.am-ի հետ զրույցում Անդրեն նշեց` մրցույթի հետ կապված իր միակ մտահոգությունն այն է, որ վերջին պահին երգ չփոխեն, չնայած իրենք ամեն փուլի համար 10 երգ ունեն պատրաստած: Իսկ մեր այն հարցին, թե մեկից տասը բալանոց սանդղակով քանիս կգնահատեր Անդրեն Սոնայի հաղթելու հնարավորությունները, վերջինս նշեց` հենց տասը:

Նշենք, որ մրցույթին մասնակցելու են 16 երկիր, իսկ մեր մասնակցին մաղթում ենք միայն հաղթանակ:

1969399_821879964512194_8475890545035607993_n

10360243_821881101178747_8037659552839265491_n

 

10384214_821879817845542_7844607770313374435_n

10442383_821879861178871_5886276883950598401_n

10481889_821879934512197_8550083989316538489_n

10488405_821881884512002_7446571880539744668_n (1)

10514558_821879894512201_8293512061369540995_n

 

Լուսանկարները՝ araratnews.am-ի: