Գերմանուհի բիատլոնիստ Յուլիա Պիպերը 19 տարեկան հասակում ինքնասպանությամբ վերջ է տվել իր կյանքին։ Այս մասին հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները։
Երիտասարդ մարզուհին գնդակահարել է ինքն իրեն այն հրացանով, որով համաձայն ոչ պաշտոնական տեղեկությունների՝ նա հանդես է եկել բիատլոնի մրցումներում։
Նշվում է, որ Պիպերը մահացել է դեռ փետրվարի 16-ին, սակայն հայտնի է դարձել միայն այսօր։ Պիպերի ինքնասպանության պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում։
Հավելենք, որ նախորդ տարի գերմանուհին մասնակցել է պատանիների աշխարհի առաջնությանը։