տուն Աշխարհ Գերմանիան և Ավստրիան բացում են սահմանները․ օրը հայտնի է

Գերմանիան և Ավստրիան բացում են սահմանները․ օրը հայտնի է

274
0

Գերմանիայի եւ Ավստրիայի իշխանությունները մտադիր են հունիսի 15-ից սահմանն ամբողջությամբ բացել, որը փակ է կորոնավիրուսային ինֆեկցիայի համավարակի պատճառով, հայտնում է TASS-ը։

Ավստրիական մամուլի տեղեկություններով՝ սահմանները բացելու ծրագիրը երեքշաբթի ներկայացրել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Չորեքշաբթի Գերմանիայի եւ Ավստրիայի միջեւ գերմանական Բավարիա դաշնային հողերի եւ ավստրիական Վերին Ավստրիա դաշնային հողերի շրջանում սահմանամերձ տարածաշրջանների բնակիչների օգտագործման համար բացվել են մանր սահմանային անցուղիները: Հետագայում սահմանային անցուղիներ պետք է բացվեն նաեւ ավստրիական Տիրոլում եւ Զալցբուրգում:

Ավստրիան կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար մարտին սահմաններին հաստատել էր սանիտարական եւ սահմանապահ հսկողություն: Ավստրիա ժամանող անձանց կարգադրված էր 14 օր ինքնամեկուսանալ (այս երկրում բնակության վայր ունեցող անձանց) կամ ներկայացնել բժշկական տեղեկանք կորոնավիրուսի ախտորոշման անալիզի բացասական արդյունքի մասին, որը տրվել է 4 օրից ոչ ավելի վաղ ժամկետում: Տեղեկանքի բացակայությունը նշանակում էր մուտքի մերժում: