Շվեդիայից, Նիդերլանդներից, Ֆինլանդիայից և Նորվեգիայից հետո Ֆրանսիան և Գերմանիան նույնպես որոշում են կայացրել կասեցնել զենքի վաճառքը Թուրքիային։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Ինչպես նախորդ երկրների դեպքում, այս անգամ ևս պատճառը Թուրքիայի կողմից Սիրիայում քուրդ զինյալների դեմ սկսված «Խաղաղության ակունք» ռազմական օպերացիան է։
Թուրքական աղբյուրը հաղորդում է, որ Թուրքիան 2008-2017 թթ. Ֆրանսիայից ներկրել է 23 մլն դոլար արժողությամբ զենք։ Նույն ժամանակահատվածում Գերմանիայից Անկարան ներկրել է 15-30 մլն դոլարի զենք։
Հիշեցնենք, որ քրդերի դեմ «խաղաղության ակունք» ռազմական գործողությունը մեկնարկել է հոկտեմբերի 9-ին։ Թուրքական զինուժի ներխուժումը Սիրիա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքեցին Եփրատ գետի արևելյան հատվածը։
Արդեն մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, դատապարտել են Թուրքիայի գործողությունները Սիրիայի հյուսիսում։