Գերմանիայի Արտաքին հետախուզության ծառայությունը հերքել է ամերիկացի քաղաքական գործիչներին լրտեսելու նախօրեին տարածված լուրերը: «Վաշինգտոնում գերմանական դեսպանատունը չի իրականացրել էլեկտրոնային հետախուզում», — հայտարարել է ծառայության նախագահ Գերհարդ Շինդլերը: Հաղորդում է Die Zeit-ը:
Այսպիսով, նա հերքել է ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Կլեպերի խոսքերը, համաձայն որի ԱՄՆ-ը դաաշնակից Գերմանիան լրտեսել է Վաշինգտոնի պաշտոնյաներին:
Հիշեցնենք, որ Էդվարդ Սնոուդենի հրապարակած գաղտնի փաստաթղթերի համաձայն ԱՄՆ գաղտնի ծառայությունները գաղտնալսել են եվրոպացի քաղքական գործիչներին, ինչը դարձել է դիվանագիտական սկանդալի առիթ: