Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ նախատեսում է դանդաղորեն թեթևացնել կորոնավիրուսային համաճարակը լուծելու նպատակով առաջ բերված սահմանափակումները: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Սոցիալական հեռավորություն պահպանելու կանոնները առնվազն մինչև մայիսի 3-ը կգործեն: Տիկին Մերկելը խորհուրդ է տալիս բժշկական դիմակներ օգտագործել նաև խանութներում և հասարակական տրանսպորտում:
Հաջորդ շաբաթ որոշ խանութներ արդեն կկարողանան կանոնավոր կերպով ծավալել իրենց գործունեությունը:
Մայիսի 4-ից աստիճանաբար կվերաբացվեն դպրոցները:
Մերկելը նշել է, որ Գերմանիան խիստ սահմանափակումների միջոցառումների կիրառման հետևանքով հասել է «փխրուն միջանկյալ հաջողության»:
Խոշոր հասարակական հավաքները, ներառյալ կրոնական ծառայությունները մինչև օգոստոսի 31-ը կարգելվեն: Բարերը, սրճարանները, ռեստորանները, կինոթատրոնները և կառաոկեները փակ կլինեն: