տուն Աշխարհ Գերմանիան թուլացրել է որոշ երկրների հետ սահմանային հսկողությունը

Գերմանիան թուլացրել է որոշ երկրների հետ սահմանային հսկողությունը

204
0

Գերմանիան թուլացրել է Ավստրիայի, Ֆրանսիայի եւ Շվեյցարիայի հետ սահմանային հսկողությունը, հաղորդում է DW-ը:

Լյուքսեմբուրգի հետ սահմանային հսկողությունն ամբողջությամբ չեղարկվել է, իսկ Դանիայի հետ սահմանը դեռ պահպանվում է:

Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ավստրիայի, Ֆրանսիայի եւ Շվեյցարիայի հետ սահմանային հսկողության թուլացումը հնարավոր է դարձել համաճարակաբանական վիճակի լավացման շնորհիվ: Մինչեւ հունիսի 15-ը հսկողությունն ամբողջությամբ կչեղարկվի: Գերմանիան փակել է հարեւան երկրների հետ սահմանները մարտի կեսերին: