Գերմանիայի հարավում փրկարարների խումբը փորձում է Երկրի մակերես բարձրացնել 52-ամյա տղամարդուն, ով ընկել է 1 կիլոմետր խորությամբ Ռիզենդինգ քարանձավը:
Արշավախբի մյուս անդամներից քարանձավի մակերևույթ բարձրանալու և տագնապի ազդանշան հաղորդելու համար պահանջվել է 12 ժամ:
Բավարիայի հանրային հեռուստաընկերությունը հաղորդում է այն մասին, որ առաջին փրկարարներն ուղղահայաց ներքև իջնող քարանձավ մուտք են գործել մի քանի ժամ առաջ:
Ընկած տղամարդը հրաշքով ողջ է մնացել, թեև անկման ժամանակ վնասվածքներ է ստացել:
Փրկարարական գործողության մեջ ներգրավված է մոտ 200 մարդ, այդ թվում՝ Շվեյցարիայից ու Ավստրիայից: