Համացանցում լուրեր էին տարածվել, որ Գերմանիայում որոշ դպրոցներ այս օրերին աշխատում են: Գերմանական մամուլում հանդիպեցինք որոշ նյութերի, որտեղ նշվում էր, որ կրթության ոլորտի մի շարք մասնագետներ այս օրերին խորհուրդ են տալիս անհապաղ բացել դպրոցները:
Գերմանիայում բոլոր դպրոցները փակ են: Բացառություն են կազմում որոշ հատուկ դպրոցներ, որոնք, միևնույն է, շարունակում են իրենց գործունեությունը։ Դրանք այն դպրոցներն են, որոնց շահագործումն անփոխարինելի է հատուկ խնամք պահանջող երեխաների և դեռահասների համար: Սակայն ցանկության դեպքում ծնողները կարող են նաև տանը հոգ տանել այդ երեխաների մասին:
Այն աշակերտները, ում ծնողները բժիշկներ, սպասարկման ոլորտի աշխատողներ, հրդեհաշեջներ և ոստիկաններ են, հատուկ «խնամք» են պահանջում, և ուսուցչուհին միայն նրանց համար դպրոց է գնում, որպեսզի վերջիններիս հետ դասապատրաստում իրականացնի:
Օրերս արդեն պարզ կլինի, թե երբ Գերմանիայում կբացվեն դպրոցներն ու մանկապարտեզները:
Նյութը պատրաստեց Օլյա Շահինյանը