տուն Աշխարհ Գերմանիայում մեծամասնությունը գոհ է կառավարության հակաճգնաժամային քաղաքականությունից

Գերմանիայում մեծամասնությունը գոհ է կառավարության հակաճգնաժամային քաղաքականությունից

211
0

Գերմանիայում հարցում է անցկացվել` պարզելու բնակիչների վերաբերմունքը կառավարության հակաճգնաժամային քաղաքականությանը: Հարցվողների 62 տոկոսը գոհ է կամ նույնիսկ շատ գոհ կորոնավիրուսային համաճարակի հետևանքների հաղթահարմանն ուղղված՝ կանցլեր Անգելա Մերկելի կառավարության աշխատանքից:

Մերկելը նշել է, որ համաճարակի պատճառով մոտ 7 միլիոն գերմանացիներ աշխատում են ոչ ամբողջական աշխատանքային օր։ Կանցլերը ասել է, որ ամեն ինչ արվելու է՝ երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար:

Հարցումներ են արվել նաև կառավարության առանձին անհատների գործունեության վերաբերյալ: Պարզվել է, որ հարցվածների 71 տոկոսը բարձր է գնահատել Անգելա Մերկելի աշխատանքը: 60 տոկոսը գոհ է ֆինանսների, 57 տոկոսը՝ առողջապահության, 51 տոկոսը՝ Էկոնոմիկայի նախարարի աշխատանքից:

Ավելի վաղ Գերմանիայում համաձայնեցվել էր ազգային տնտեսության խթանմանն ուղղված միջոցառումների փաթեթը, որի ծավալը կազմել է 130 միլիարդ եվրո: