տուն Աշխարհ Գերմանիայում հայտարարել են, որ Ռուսաստանը կապ ունի Բեռլինում կատարված սպանության հետ

Գերմանիայում հայտարարել են, որ Ռուսաստանը կապ ունի Բեռլինում կատարված սպանության հետ

373
0

ԳՖՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հաղորդել են, որ կան բավարար չափով ապացույցներ, որ օգոստոսի 23-ին Վրաստանի քաղաքացու սպանությունը Բեռլինում կազմակերպել է Ռուսաստանը։

«Կան բավականին փաստացի ապացույցներ, որ Թորնիկե Կ.-ի սպանությունը կատարվել է կամ ՌԴ պետական, կամ ՌԴ կազմում գտնվող Չեչնիայի Ինքնավար Հանրապետության օրգանների պատվերով»,- մեջբերում է«Ռիա նովոստին»՝ հղում անելով հաղորդագրությանը։

Ավելի վաղ Գերմանիան հայտարարել էր ՌԴ դեսպանատան երկու աշխատակիցների վտարման մասին։

Նրանք բացատրել էին, որ այդ քայլով կառավարությունը ցույց է տալիս, որ «ռուսական իշխանությունները բավարար չափով աջակցություն չեն ցուցաբերել սպանության հետաքննության գործընթացին»։

Դեկտեմբերի 4-ին WSJ պարբերականը հաղորդել է, որ Գերմանիան կարող է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ապացուցվի, որ սպանությունը իսկապես կապ ունի ռուսական իշխանությունների հետ։