տուն Աշխարհ Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 127 000-ը

Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 127 000-ը

248
0
A victim of the Covid-19 virus is evacuated from the Mulhouse civil hospital, eastern France, Monday March 23, 2020. The Grand Est region is now the epicenter of the outbreak in France, which has buried the third most virus victims in Europe, after Italy and Spain. For most people, the new coronavirus causes only mild or moderate symptoms. For some it can cause more severe illness. (AP Photo/Jean-Francois Badias)

Գերմանիայում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 2486-ով և հասել 127 584-ի, հայտնում է Ria.ru-ն։

Տեղեկությունների համաձայն՝ մեկ օրում երկրում հիվանդությունից մահացել է 285 մարդ․ մահացածների ընդհանուր թիվը 3254 է։

Բժիշկների խոսքով՝ մինչև այժմ կորոնավիրուսից ապաքինվել է 72 600 մարդ․ մեկ օրում բուժվածների թիվը ավելացել է 4500-ով։

Երկրում վարակման ամենաշատ դեպքեր գրանցվել են Բավարիայում (34 294), Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայում (25 835) և Բադեն-Վյուրթեմբերգում (25 438)։

Բեռլինում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4722 դեպք։