Մյունխենի բնակիչներից մեկի տանը հայտնաբերվել է Երկրորդ աշխարհամարտի տարիներին գողացված՝ մոդերնիստներ Պաբլո Պիկասոյի, Անրի Մատիսի, Մարկ Շագալի այլ հայտնի հեղինակների 1500 նկարներ։ Այս մասին գրում է Deutsche Welle-ն։
Հայտնաբերված նկարների ընդհանուր արժեքը գնահատվում է մոտավորապես 1 միլիարդ եվրո։ Աղբյուրի համաձայն՝ նկարները հայտնաբերվել են դեռևս 2011 թվականի գարնանը, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն երեկ։ Հայտնի է նաև, որ նկարները պատկանել են Գերմանիայում բնակվող հրեաներին, ովքեր արտագաղթել են Նացիստական Գերմանիայից կամ դարձել են ռեժիմի բռնությունների զոհը։
Այն ժամանակ Նացիստական Գերմանիայում այս ոճը համարվում էր արատավոր։ 1930-40-ականների նկարները ձեռք էր բերել հնությունների մասնագետ Հիլդեբրադ Գուրլիտը, ում որդին վերջին 50 տարիներին թաքցրել էր դրանք՝ ժամանակ առ ժամանակ որոշ նմուշներ հանելով վաճառքի։