Գերմանական Հանովերում Ծաղրանկարի և գծապատկերի թանգարանում բացվել է ցուցադհանդես, որտեղ ներկայացված են Առաջին աշխարհամարտից առաջ ստեղծված ծաղրանկարները։ Ներկայացված 120 աշխատանքները ժամանակին տպագրվել են 1896 թվականին ստեղծված Simpliccisimus ամսագրում։
Ժամանակին այս ամսագրի հետ համագործակցել են Թոմաս Մանը, Հենրիխ Մանը եւ այլ հայտնի հեղինակներ։ Simpliccisimus- միշտ քննադատել է անձի պաշտամունքը հատկապես կայզեր Վիլհելմ 2-րդի կառավարման տարիներին, ինչպես նաև Գերմանիայի ձգտումը՝ դառնալ համաշխարհային հեգեմոն։
Ցուցադրությանը ներկայացված են ինչպես թանգարանի նմուշները, այնպես էլ այլ քաղաքաներից բերված աշխատանքեր։