Բավարիայի ոստիկանությունը բեռնատարներից մեկում հայտնաբերել է մոտ 700 կգ մարիխուանա, որի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 2,7 մլն եվրո։ Այս մասին հաղորդում է Bild-ը։
Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն այսօր։ Մարիխուանան թաքցվել է բեռնատարի բետոնապատ մեծ բլոկում։ Մեքենան ուղևորվում էր Ալբանիայից։ 54-ամյա վարորդը ձերբակալված է։ Փորձագետները նշում են, որ բեռը նախատեսված էր Արևմտյան Եվրոպայում վաճառքի համար։ Մաքսանենգ և անօրինական բեռի ընդհանուր գինը կազմել է 2.7 մլն եվրո։ Սա թմրանյութի ամենախոշոր հայտնաբերված բեռն է վերջին 20 տարում Գերմանիայի տարածքում։