տուն Քաղաքական Միջազգային Գերմանիայում անցկացվել են Բունդեսթագի նախագահի ընտրություններ

Գերմանիայում անցկացվել են Բունդեսթագի նախագահի ընտրություններ

299
0

840418849

Գերմանիայում անցկացվել են երկրի խորհրդարանի՝ Բունդեսթագի նախագահի ընտրությունները: Պաշտոնում կրկին հաստատվել է Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Նորբերտ Լամմերթը (Norbert Lammert): Նրա օգտին է քվեարկել 624 պատգամավորից 591-ը: Այս մասին հայտնում է Reuters-ը:

64-ամյա Լամմերթը երրորդ անգամ անընդմեջ զբաղեցնում է այդ պաշտոնը՝ առաջին անգամ այն ստանձնելով 2005-ին: Բունդեսթագի նախագահի պաշտոնը համարվում է երկրում երկրորդ կարևորագույնը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here