Գերմանիայի դատախազությունն ընդգրկուն գործողություն Է անցկացնում իսլամական արմատականների դեմ. հունվարի 14-ի առավոտյան գերատեսչությունը հայտնել Է, որ խուզարկություններ են անցկացվում միանգամից չորս դաշնային երկրամասերում՝ տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Բեռլինի գլխավոր դատախազության հետաքննչական գործողությունների շրջանակում, լուրջ հանցագործություն նախապատրաստելու կասկածանքով, որն սպառնում Է պետության անվտանգությանը (ահաբեկչություն), խուզարկությունների օրդերներ են տրվել Բեռլինում, Բրանդենբուրգում, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայում եւ Թյուրինգիայում»,- նշվում Է գերատեսչության Twitter-ում:
Bild տաբլոիդի տեղեկատվության համաձայն, իրավապահ մարմինների աշխատակիցները փնտրում են չեչեն իսլամիստների: Բրանդենբուրգում ձերբակալվել Է մեկ մարդ, եւս երկուսը բերման են ենթարկվել Բեռլինում: Այլ մանրամասնություններ առայժմ չեն ներկայացվում՝ հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: