Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կնոջ՝ Էլկե Բյուդենբենդերի հետ միասին գտնվում է Վրաստանում: Պաշտոնական այցը Վրաստան Գերմանիայի նախագահը սկսել է Վրաստանի նախագահի հետ հանդիպմամբ:
«Գերմանիայի նախագահի հետ զրուցել ենք բռնազավթված շրջանների և այդ տարածքներում ստեղծված իրավիճակի մասին»,- հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր գերմանացի գործընկերոջ՝ Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ ասուլիսում:
«Միշտ կարող եք ունենալ Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքական աջակցության հույսը: Գերմանիան Վրաստանի` ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն ինտեգրման ամենաակտիվ կողմնակիցներից է»,- վստահեցրել է Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը:
Նա ողջունել է Վրաստանի և Ռուսաստանի միջև արտաքին գործերի նախարարների մակարդակով շփումների վերականգման փաստը: