Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և «Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը հերքել են ՖԻՖԱ-ի նախագահի այն պնդումները, թե Գերմանիան ճնշումներ է բանեցրել ՖԻՖԱ-ի վրա` Մունդիալ 2022-ի երկիրը որոշելիս։ Հիշեցնենք, որ այն տեղի կունենա Կատարում։
«Կանցլերի անունից պաշտոնապես հայտարարում եմ, որ ՖԻՖԱ-ի գործադիր մարմնում Գերմանիայի և ոչ մի ներկայացուցչի խորհուրդ չի տրվել քվեարկելու Կատարի օգտին», — ասել է Մերկելի մամուլի քարտուղար Շտեֆան Զայբերտը։ «Ինձ դրա մասին ոչինչ հայտնի չէ։ Ոչ իմ, ոչ էլ իմ գործընկերներից որևէ մեկի վրա այս հարցում ճնշում չի եղել», — ասել է ՖԻՖԱ-ի գործադիր մարմնի անդամ Ֆրանց Բեկենբաուերը։