Գերմանիայի Բավարիա դաշնային տարածքից վերջին երկու շաբաթում արտաքսված Ադրբեջանի քաղաքացիների թիվը հասել է 300-ի:
Համաձայն Report-ի տվյալների, Բավարիայից Ադրբեջան երկու ավիաչվերթով ուղարկվել են այն քաղաքացիները, որոնց մերժել են ապաստան տրամադրելու հարցում, և որոնց նկատմամբ դատական որոշումներ են եղել՝ կապված Գերմանիայում անօրինական բնակության հետ:
Ի դեպ, այս տարվա հուլիսին ադրբեջանական Minval.az-ը տեղեկություններ էր հրապարակել այն մասին, որ Գերմանիայում Ադրբեջանից ներգաղթյալները գնալով ավելի հաճախ են ինքնասպանության դիմում արտաքսման սպառնալիքի պատճառով: