տուն Քաղաքական Միջազգային Գերմանիայի գործարարները դեմ են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը

Գերմանիայի գործարարները դեմ են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը

110
0

germany-credit-business_dec072009

Գերմանիայի գործարար շրջանակները դեմ են Ռուսաստանի նկատմամբ կիրառվելիք պատժամիջոցներին։ Այս մասին հաղորդում է The Economist-ը։

Գերմանիայի տնտեսական արևելյան հանձնաժողովը, որը ներկայացնում է Գերմանիայի բիզնեսի շահերը, հայտարարել է, որ Ռուսաստանի հետ առևտրից կախված է Գերմանիայում 300 հազար աշխատատեղերի ճակատագիրը, իսկ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները որակվել են որպես «անիմաստ»։

Նույն աղբյուրի համաձայն՝ Ռուսաստանի հետ ներկայում համագործակցում է գերմանական 6.2 հազար ընկերություն։ Գերմանիային բաժին է ընկնում Եվրոպական միությունից Ռուսաստան իրականացվող արտահանման գրեթե 1/3-ը՝ 20 մլրդ եվրո։

Գերմանիայի մեծածախ և մանրածախ առևտրի դաշնային միավորման ղեկավար Անտոն Բերները նույնպես դեմ է պատժամիջոցների կիրառմանը։