Գերմանիայի արտաքին գործերի նախարար Վիդո Վեստերվելլեն այցելել է Կիևի Եվրամայդան: Այս մասին հայտնում է ընդդիմադիր «Բատկիվշչինա» կուսակցության կայքը:
Վեստերվելլեին Եվրամայդանում ուղեկցել են ուկրաինական ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները՝ «Ուդար» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն և «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը:
Կայքում հաղորդվում է, որ Եվրամայդանի ցուցարանները ողջույններով են դիմավորել գերմանացի նախարարին: