Արդեն տեղեկացրել ենք, որ Սիրիայում պատերազմական դրության պատճառով բազմաթիվ երեխաներ չեն ստացել պոլիոմիելիտի դեմ պատվաստում, ինչի հետևանքով արձանագրվել են հիվանդության դեպքեր, իսկ որոշ մասնագետներ զգուշացնում են լուրջ համաճարակի վտանգի մասին։
Ավելի վաղ մասնագետները խոսում էին Մերձավոր Արևելքում այդ համաճարակի տարածման մասին։ Սակայն գերմանացի փորձագետները կարծում են, որ այն կարող է հասնել մինչև Եվրոպա և չսահմանափակվել Մերձավոր Արևելքով։ Այս մասին գրում է Lancet-ը։ Գերմանացիները զգուշացնում են, որ պոլիոմելիտը Եվրոպա կարող է հասնել փախստականների միջոցով, ում բազմահազարանոց խմբերն ամեն ամիս ներգաղթում են «հին մայրցամաք»։ Փորձագետները նաև նշում են, որ պոլիոմիելիտի առաջին թիրախները Եվրոպայում կարող են դառնալ Բոսնիան, Ուկրաինան և Ավստրիան։