տուն Աշխարհ Գերմանացի պաշտոնյան ինքնասպան է եղել կորոնավիրուսի հետևանքով ճգնաժամի պատճառով․ The Local

Գերմանացի պաշտոնյան ինքնասպան է եղել կորոնավիրուսի հետևանքով ճգնաժամի պատճառով․ The Local

199
0

Գերմանիայի Հեսսեն երկրամասի ֆինանսների նախարար Թոմաս Շեֆերն ինքնասպան է եղել՝ մտահոգվելով կորոնավիրուսի պատճառով տնտեսական ճգնաժամը հաղթահարելու խնդրով: Ինչպես տեղեկացնում է The Local-ը այս մասին հայտնել է երկրամասի վարչապետ Ֆոլքեր Բուֆյեին:

 54-ամյա նախարարի մարմինը հայտնաբերվել է երկաթգծերի մոտակայքում շաբաթ օրը: Քննիչների վարկածով՝ նախարարն ինքնասպան է եղել:

Վարչապետ Ֆոլքեր Բուֆյեն նշել է, որ Շեֆերը շատ մտահոգ էր վերջին օրերին։