Գերմանական Deutsche Welle-ն հաղորդում է, որ գերմանացի մարզիկների խթանիչային երեք թեստերը տվել են դրական պատասխան, ինչը նշանակում է, որ առնվազն մեկ մարզիկ կորակազրկվի այս Օլիմպիադայի ժամանակ:
Առայժմ հայտնի չէ, թե արդյոք այդ թեստի արդյունքները պատկանում են մեկ մարզիկի, թե երեքի: Գերմանիայի ազգային օլիմպիական կոմիտեն հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը, չնայած գերմանական լրատվամիջոցները հաղորդում են, որ մարզիկը կամ մարզիկները Գերմանիայի բիաթլոնի հավաքականից են:
Sport.de կայքը քիչ առաջ հայտարարել է, որ դրական խթանիչային թեստ հանձնած մարզիկը բիաթլոնիստուհի Էվի Զախենբախեր Շտելեն է: