տուն Հասարակություն Առողջապահություն Գերմանացի բժիշկների խումբը Հայաստանում է

Գերմանացի բժիշկների խումբը Հայաստանում է

341
0

 Գերմանիայից բժիշկների հումանիտար առաքելությունը մեկնեց Հայաստան: Այս մասին տեղեկացնում է Գերմանիայում ՀՀ դեսպանությունը:

«Հուլիսի 13-ին մեկնարկեց գերմանացի բժիշկների և առողջապահության համակարգի մասնագետների խոշոր պատվիրակության երկշաբաթյա հումանիտար առաքելությունը Հայաստան:

Առաքելությունը կազմակերպվել է Գերմանիայի դաշնային կառավարության կողմից՝ գերմանական «#ISAR» Միջազգային որոնողական և փրկարար կազմակերպության, «#Caritas International» կազմակերպության և Ռոբերտ Կոխ ինստիտուտի հետ համատեղ:

Հայաստանում գտնվելու ողջ ընթացում գերմանացի մասնագետները Հայաստանի մի քանի հիվանդանոցներում կաջակցեն հայ բժիշկներին #COVID19 համավարակի դեմ պայքարում, կկիսվեն այս ոլորտում գերմանական օրինակելի փորձով»,- նշվում է հայտարարության մեջ: