Գերմանական Bild-ի հաղորդմամբ, Մյունխենի բնակիչը, որի բնակարանում հայտնաբերվել են նացիստների կողմից առևանգված մոդեռնիստ նկարիչների 1,4 հազար կտավներ, հնարավոր է՝ տեղյակ է, թե ուր է գտնվում Սաթե սենյակը, որը նացիստների կողմից տեղափոխվել էր Եկատերինյան պալատից երկրորդ համաշխարհային պաերազմի տարիներին:
Բնակարանի տիրոջ զարմիկի խոսքերով՝ ժամանակին Կոռնելիուս Գուրլիտը՝ բնակարանի սեփականատերը, իր հորն ասել է, թե Կոռնելիուսի հայրը նրան հաղորդել է՝ որտեղ է տեղակայված Սաթե սենյակը:
Գերմանական թերթը նշում է, որ մինչ այժմ անհայտ է, թե որտեղ է գտնվում բնակարանի 79-ամյա տերը՝ Կոռնելիուս Գուրլիտը, և պարզ չէ՝ նա ո՞ղջ է, թե՞ ոչ: