տուն Աշխարհ Գերմանացիներին կոչ է արվել ավելի շատ հավատալ գիտությանը, քան դավադրության տեսություններին

Գերմանացիներին կոչ է արվել ավելի շատ հավատալ գիտությանը, քան դավադրության տեսություններին

392
0

Գերմանիայի նախագահը կոչ է անում քաղաքացիներին ավելի շատ հավատալ գիտությանը, քան դավադրության տեսություններին, եթե նրանք ցանկանում են խուսափել նոր կորոնավիրուսով վարակվելուց։

Associated Press-ի հաղորդմամբ՝ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն անհանգստություն է հայտնել վիրուսի տարածմանն ուղղված միջոցառումների թուլացման վերաբերյալ, ինչպիսիք են սոցիալական հեռավորության պահպանումը, ինչպես նաեւ համավարակային սահմանափակումների դեմ Գերմանիայում աճող բողոքի ցույցերի կապակցությամբ:

Վերջերս Գերմանիայում բազմաթիվ ցույցեր են անցկացվել կառավարության սահմանափակումների դեմ: Պաշտոնյաները նախազգուշացնում են, որ բողոքի ցույցերը գրավում են ծայրահեղ աջակողմյան եւ հակակառավարական ծայրահեղականներին, ինչպես նաեւ մարդկանց, ովքեր պնդում են, որ համավարակը գաղտնի գլոբալ դավադրության մաս է:

Գերմանիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 170.000 դեպք, մահացել է ավելի քան 7.700 մարդ: