Այս կինը հիմա երրորդ անգամ կդառնա իր երկրի վարչապետ։ Եվրամիության գրեթե բոլոր երկրներում տնտեսական ճգնաժամից հետո կառավարությունները փոխվեցին, բայց այս կինը մնաց, որովհետեւ օգնեց ոչ միայն իր երկրին, այլեւ մյուս եվրոպացիներին։ Ինչ ասես՝ ասացին՝ է՛լ ֆաշիստ, է՛լ բռնապետ։ Բայց գերմանացիների մեծ մասը քվեարկեց նրա օգտին, որովհետեւ լավացրել էր գերմանացիների կյանքը։Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք տնտեսական անկումը կազմեց առնվազն 14 տոկոս։ Այժմ Հայաստանի վարչապետն է Տիգրան Սարգսյանը, որի օրոք Հայաստանի տնտեսական անկումը կազմեց 14 տոկոս։ Եվ Տիգրան Սարգսյանը կմնա Հայաստանի վարչապետ, որովհետեւ 14 տոկոս անկում արձանագրած վարչապետի կուսակցության օգտին քվեարկել է հայաստանցիների մեծամասնությունը։
Իսկ Անգելա Մերկելն այսօր վերընտրվել է։ Գերմանացիները, չգիտես ինչու, քվեարկում են իրենց կյանքը բարելավող գործիչների օգտին. տարօրինակ մարդիկ են…